«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գևորգյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա այսօր, ժամը 18.00-ին, Երևանի Սբ. Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը կլինի վաղը, ժամը 14.00-ին, նույն եկեղեցուց:
Հիշեցնենք, որ Սամվել Գևորգյանը մահացել էր նախօրեին, գլխուղեղի կաթվածից: Նա երկար ժամանակ տառապում էր սրտանոթային համակարգի հիվանդություններով: